Հինգ հայ մարմնամարզիկ կմասնակցի աշխարհի 52-րդ առաջնությանը

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սեպտեմբերի 11-ից ամբողջ կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Հինգ հայ մարմնամարզիկ Բելգիայի Անտվերպեն քաղաքում կմասնակցեն սպորտային մարմնամարզության 52-րդ աշխարհի առջնությանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Ֆեդերացիան նաև հրապարակել է մարմնամարզիկների անունները` Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան։
Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը 8 մեդալ են նվաճել Կահիրեում
Նրանց հետ կմեկնեն մարզիչներ Հակոբ Սերոբյանը, Հայկ Նազարյանը, Սոս Սարգսյանը։
«Մեր թիմը սեպտեմբերի 11–ից ամբողջ կազմով անցկացնում է ուսումնամարզական հավաք Վրաստանի Թբիլիսի քաղաքում»,– նշում են ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար:
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում դարձել է չեմպիոն