Երևանի դպրոցներից մեկի փոխտնօրենի աշխատասենյակում հակատանկային ական և սնդիկ է հայտնաբերվել

Դպրոցում հայտնաբերվածը եղել է փոխտնօրենի աշխատասենյակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցում գործող 139 դպրոցում հայտնաբերվել է սնդիկ և հակատանկային ական։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին փրկարար ծառայությունում ահազանգը ստացվել է սեպտեմբերի 13-ին, հայտնել են, որ զինամթերքն անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
«Ոստիկաններն ու պարեկները դպրոցից տարհանել են աշակերտներին, իսկ փրկարարներն էլ փոխտնօրենի աշխատասենյակում՝ պահարանի մեջ, հայտնաբերել են հակատանկային ական և ապակե տարայի մեջ մոտ 200 գրամ սնդիկ։ Դեպքի վայրում աշխատել են նաև քննիչները»,– հայտնում է կայքը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում են նշված իրերը հայտնվել փոխտնօրենի աշխատասենյակում։
Երևանի շենքերից մեկի նկուղում ականանետի ական է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են