ԵԱՏՄ երկրներ Հայաստանից արտահանումը գրեթե 3 անգամ ավելացել է. ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան. Արխիվային լուսանկար
Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ավելացել է 13 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ավելացել է 13 տոկոսով։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
«ԵԱՏՄ երկրներում ապրանքների փոխադարձ առևտուրը դրական դինամիկա է արձանագրում։ 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով` ԵԱՏՄ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 13%–ով։ ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության մեջ փոխադարձ առևտրի շրջանառության մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում ավելացել է 13–18%-ով»,–ասել է նա։
Մալկինան նշել է նաև, որ Հայաստանն ավելացրել է արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ գրեթե 3 անգամ, Ղազախստանը՝ 37 տոկոսով, Ղրղզստանից ԵԱՏՄ շուկա մատակարարումների ծավալը գործնականում պահպանվել է նախորդ տարվա մակարդակին՝ ավելանալով 0,4 տոկոսով: