ԱԺ–ն մեկ րոպե լռությամբ հարգեց 2022 թ. սեպտեմբերի 13–ին զոհվածների հիշատակը

ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
ԱԺ–ն նաև քվեարկեց և ընդունեց նախորդ երկու օրերին քննարկված նախագծերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ հարգելով մեկ տարի առաջ այս օրն ադրբեջանական հարձակման արդյունքում զոհվածների հիշատակը։
«Մեկ տարի առաջ ՀՀ–ն ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,– նիստից առաջ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ–ն նաև քվեարկեց և ընդունեց նախորդ երկու օրերին քննարկված նախագծերը։ Խորհրդարանական ընդդիմությունը ձեռնպահ կամ դեմ քվեարկեց այդ նախագծերին։
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների` Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։