ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի (Մարտունու շրջան) ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 11:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է Ճանկաթաղի (Մարտակերտի շրջան) ուղղությամբ։