ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մարջորի Թեյլոր Գրինն առաջարկել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի աշխատավարձը հասցնել մեկ դոլարի, քանի որ նա, Գրինի խոսքով, չի կարողանում կատարել իր աշխատանքը:
Նախաձեռնությունը ձևակերպվել է որպես ռազմական բյուջեի նախագծի փոփոխություն, և, ինչպես հայտնել է Գրինը, արդեն այսօր կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:
Կոնգրեսականը X սոցիալական ցանցում գրել է, որ Օսթինը ձախողվեց որպես պաշտպանության նախարար և վտանգի տակ դրեց ԱՄՆ ազգային անվտանգությունը: Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Օսթինը տարեկան ստանում է ավելի քան 220 հազար դոլար, իսկ նրա ընդհանուր կարողությունը Forbes պարբերականը գնահատել է յոթ միլիոն դոլար: