ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերթական սուտն է տարածել արցախյան կողմից, իբր, դիվերսիոն ներթափանցման փորձի մասին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Քարվաճառի ուղղությամբ կատարել է դիվերսիոն֊հետախուզական ներթափանցման փորձ, ապա նահանջել է՝ ունենալով վիրավոր, ծայրեծայր կեղծիք է»,–ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ։
իշեցնենք` վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը։
Եթե ադրբեջանական կողմը նախկինում ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։