Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ճանկաթաղի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Արցախ
Ադրբեջանական կողմը հրաձգային զենք է կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 13- ին` ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի (Մարտակերտի շրջան) ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք»,– ասված է հաղորդագրությունում։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Հիշեցնենք` վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը։ Եթե ադրբեջանական կողմը նախկինում ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։
Շան մասին հաղորդագրությունն ամբողջությամբ հորինված է. Արցախի ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին