ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Անահիտ Սարգսյանն ԱԺ փակ, գաղտնի քվեարկությամբ չընտրվեց ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամ։
ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անահիտ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էին ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Նրա թեկնածությունը քննարկվել էր խորհրդարանի գարնանային նստաշրջանի ժամանակ։ Այսօր ԱԺ–ում նրա ընտրությունը տևեց կես ժամ և իրականացվեց փակ, գաղտնի քվեարկությամբ։
Ինչպես նշեց ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է ընդամենը 33–ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, դեմ քվեարկող չի եղել, կողմ քվեաթերթիկների քանակը 33–ն է եղել։
Արդյունքում, Անահիտ Սարգսյանը չընտրվեց` ձայների բավարար քանակի բացակայության պատճառով։ ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Նշենք, որ Անահիտ Սարգսյանը 2009–2019 թթ. աշխատել է ՀՀ ՄՊՀ–ում։