Տարեկան ավելի քան 700 հազար մարդ է ինքնասպանություն գործում. ԱՀԿ

ԱՀԿ
Կազմակերպությունը ցավով նշում է, որ ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը դեռևս քրեականացված են 23 երկրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Տարեկան ավելի քան 700 հազար մարդ է ինքնասպան է լինում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարությանը։
«Ինքնասպանությունը հանրային առողջապահության լուրջ խնդիրներից է։ Ամեն տարի ավելի քան 700 000 մարդ է ինքնասպանություն գործում լինում։ Սա 15-29 տարեկանների շրջանում մահվան չորրորդ պատճառն է։ Յուրաքանչյուր մահ ոչ միայն ողբերգական է ինքնին, այլև խոր և կործանարար հետևանքներ ունի ընտանիքների և հասարակությունների համար», – ասվում է փաստաթղթում։
Երևանում կանխվել է դեռահասի ինքնասպանության փորձը
Կազմակերպության կարծիքով` ինքնասպանությունը կարող է կապված լինել բազմաթիվ, բարդ և փոխկապակցված սոցիալական, տնտեսական, մշակութային և հոգեբանական գործոնների և խնդիրների հետ` այդ թվում` մարդու հիմնարար իրավունքների, ռեսուրսներին հասանելիության ունենալու մերժումը, ինչպես նաև սթրեսային իրադարձությունները, օրինակ` գոյության միջոցների կորուստ, աշխատանքի կամ ուսման հետ կապված խնդիրներ, հարաբերությունների խզում կամ խտրականություն։
«ԱՀԿ–ի գործարկած ռեսուրսները կարևոր խորհուրդներ են պարունակում երկու ոլորտների վերաբերյալ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ինքնասպանությունների կանխմանն ուղղված ջանքերում` ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի ապաքրեականացում և ԶԼՄ–ներում ինքնասպանությունների պատասխանատու լուսաբանում», – հայտարարությունում մեջբերվում է ԱՀԿ–ի հոգեկան առողջության և հոգեակտիվ նյութերի օգտագործման հարցերով տնօրեն Դևորա Կեստելի խոսքերը։
Կազմակերպությունը ցավով նշում է, որ ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը դեռևս քրեականացված են 23 երկրում։
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա աղջկա դի. նա Վրաստանի քաղաքացի է