Քերոբյանը համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր է քննարկել Իրաքի նախագահի հետ

Վահան Քերոբյանն ու Իրաքի նախագահը
Հայաստանի և Իրաքի միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 200 մլն դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հարցեր է քննարկել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրաքի նախագահի հետ հանդիպել է այսօր` սեպտեմբերի 12-ին։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ երկու երկրների միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 200 մլն դոլար։
Հայաստանը և Իրաքը չօգտագործված ներուժ ունեն առևտրաշրջանառության ոլորտում. հանդիպում ԱԺ–ում