ՄՊՀ–ն «Օմերտա» ՍՊԸ-ի նկատմամբ վարույթ է հարուցել անբարեխիղճ մրցակցության համար

«Օմերտա» ՍՊ ընկերությունն իր գործունեության շրջանակում օգտագործում է «փաստաբանական գրասենյակ» արտահայտությունն այն դեպքում, երբ ընկերության բաժնեմասերի 95% սեփականատերը և գործադիր տնօրենը փաստաբան չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) «Օմերտա» ՍՊԸ-ի նկատմամբ վարույթ է հարուցել անբարեխիղճ մրցակցության համար։ Տեղեկությունը հայտնում է ՄՊՀ–ն։
««Օմերտա» ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդման քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ «Օմերտա» ՍՊ ընկերությունն իր գործունեության շրջանակում օգտագործում է «փաստաբանական գրասենյակ» արտահայտությունն այն դեպքում, երբ «Օմերտա» ՍՊ ընկերության բաժնեմասերի 95% սեփականատերը և գործադիր տնօրենը փաստաբան չէ։
Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում
Հանձնաժողովը «Օմերտա» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայությունը պարզելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 393-Ա որոշմամբ հարուցել է վարույթ։