ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2,9 հազարը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
«Երկրաշարժի հետևանքով մահացել է 2901 մարդ, տուժել` 5530-ը», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:
Մուհամմեդ 6-րդ թագավորը Մարոկկոյում եռօրյա սուգ է հայտարարել։