ԼՂ–ն Ադրբեջանի համար հիմնական խոչընդոտն է ՆԱՏՕ մտնելու ճանապարհին. ռուս քաղաքագետ

Ֆյոդոր Վոյտոլովսկին կարծում է, որ Արևմուտքին և մասնավորապես ՆԱՏՕ-ին Վրաստանն ու Ադրբեջանն ավելի հետաքրքիր են, քան Հայաստանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն ակտիվորեն փորձում է իր մեջ ինտեգրել Հարավային Կովկասի երկրները, հատկապես հետաքրքիր են Վրաստանն ու Ադրբեջանը։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծականկենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ այս մասին հայտարարել է Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ֆյոդոր Վոյտոլովսկին։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, թե որքան խորն է Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ, որն ԱՄՆ-ից հետո երկրորդ բանակն ունի ՆԱՏՕ-ում, և, ի հեճուկս առանձին դրվագների, մնում է ԱՄՆ-ի հավատարիմ ռազմաքաղաքական դաշնակիցը:
Ընկերները պետք է միմյանց հետ խոսեն խնդիրների մասին. Վոյտոլովսկին՝ երևանյան ֆորումի մասին
Վոյտոլովսկու խոսքով՝ պահպանելով հավատարմությունը ԱՄՆ-ին` Թուրքիան լիարժեք քարտ-բլանշ ունի Ադրբեջանի հետ հնարավորինս սերտ համագործակցության համար` Ադրբեջանին, անշուշտ, հեռանկարում դաշինքի կազմում տեսնելու նպատակով: Սակայն դեպի ՆԱՏՕ Ադրբեջանի ճանապարհին շատ լուրջ խոչընդոտ կա՝ Լեռնային Ղարաբաղը, և, ընդհանուր առմամբ, Հայաստանի հետ տարածքային վեճերը։
«Որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը կարողանան ապահովել Ադրբեջանի եվրաատլանտյան ինտեգրումը, Ադրբեջանը պետք է լուծի տարածքային վեճերը Հայաստանի հետ։ Եթե այդ վեճերը լուծվեն հօգուտ Ադրբեջանի, ապա դա հնարավորություն կընձեռի ՆԱՏՕ-ին այդ երկրի ավելի խորը ինտեգրման համար», - ավելացրել է Վոյտոլովսկին։
Նա միաժամանակ կարծում է, որ Ադրբեջանի եվրատլանտյան հեռանկարներին շատ մեծ ոգևորությամբ է վերաբերվում ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը, որը միշտ ավելի պրագմատիկ է եղել։ Դեմոկրատներն այստեղ ավելի ճկուն դիրքորոշում ունեն, բայց դեմոկրատները, ի վերջո, նույնպես պատրաստ են աչք փակել Ադրբեջանի գործողությունների վրա։
«Բոլոր ձվերը 1 զամբյուղում դնելը ոչ միշտ է ձեռնտու»․ Վոյտոլովսկին՝ Բաքվի և Անկարայի մասին
Քաղաքագետը վստահ է, որ ընդհանուր առմամբ վաշինգտոնյան ստրատեգներին չի հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը, ամերիկացիների տեսանկյունից Հայաստանի տեղը Թուրքիայի ենթակայության տակ է, թեև երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նույնպես արդիական է մնում Արևմուտքի համար: Անշուշտ, «կրճատած» տարածքներով և թուրքական «կուրատորության» տակ։