ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.5 տոկոսային կետով

ՀՀ կենտրոնական բանկ
Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել էր նաև օգոստոսի 1-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75%։ Որոշումն ընդունվել է ԿԲ խորհրդի այսօրվա նիստում։
ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 11.25% է, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25%:
Հիշեցնենք` օգոստոսի 1–ին Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 0,25 տոկոսային կետով նվազեցրել էր` սահմանելով 10.25։
Բիզնեսը փող գտնելու նոր տեղ չունի. ինչպես կարելի է ՀՀ–ում կայացնել արժեթղթերի շուկան