ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Լիբիայում ջրհեղեղի հետևանքով մահացածների ընտանիքներին։
«Խորապես վշտացած ենք Լիբիայում աղետալի ջրհեղեղների մասին լուրերից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Լիբիայի ժողովրդին և մահացածների ընտանիքներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,– ասված է X–ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում։
Նշենք, որ Լիբիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով շուրջ 3 հազար մարդ է մահացել։ Երկրի առողջապահության նախարարությունում կարծում են, որ զոհերի թիվը կհասնի 10 հազարի: Իշխանությունները միջազգային օգնություն են խնդրել։