Հայաստանին մենք վերաբերվում ենք որպես դաշնակցի. ՌԴ փոխվարչապետ

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ հայ-ռուսական շփումները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի վերջին՝ ԵՏՀ խորհրդի նիստի շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։
«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Հենց այդպես էլ վերաբերվում ենք Հայաստանին»,–ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե վատթարացե՞լ են արդյոք հարաբերությունները Երևանի հետ ինտեգրացիոն կառույցների գծով։
Օվերչուկը նշել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի շփումները կարող են լինել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի սեպտեմբերի 27-ի նիստի շրջանակում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան էր հայտնել Հայաստանին։
Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
Առաջինը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին, և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Ասե՞լ է, թե՞ ոչ. Ալեն Սիմոնյանի մամուլի ծառայությունը շտապել է պատասխանել Սերգեյ Լավրովին