ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Գյումրի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Խաչատրյանի եղբայրը։ Տեղեկությունը հրապարակվել է բուժհաստատության ֆեյսբուքյան էջում։
3 կգ քաշով ծնված փոքրիկին նույնպես Գառնիկ են անվանել։
«Ինչպես ասում են հարազատները, նա անչափ նման է իր հերոս եղբորը՝ սև աչքերով, հայացքով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Գառնիկը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ էր։ Նա ժամկետային ծառայող է եղել, զոհվել է հոկտեմբերի 20-ին, սակայն մարմինը գտել են ավելի քան 100 օր անց։