ԵՄ-ն ուզում է փաստացի անհնարին դարձնել ռուսների մուտքը․ մշտական ներկայացուցչություն

Ռուսաստանցիներին արգելել են մուտք գործել ԵՄ երկրներ Ռուսաստանում գրանցված մեքենաներով և իրենց հետ բերել մի շարք անձնական իրեր, այդ թվում՝ հեռախոս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի –Sputnik. Եվրահանձնաժողովի վերջին պարզաբանումները, որոնք վերաբերում են Եվրամիության տարածք Ռուսաստանում գրանցված անձնական ավտոմեքենաների մուտքիարգելքին, ուղղված են նրան, որ ուղիղ ավիահաղորդակցության բացակայության և վիզային պահանջների խստացման պայմաններում փաստացի անհնար դարձնեն ռուսների մուտքը ԵՄ։ Այս մասին նշվում է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության՝ ՌԻԱ Նովոստիին տրված մեկնաբանության մեջ:
«Հիշյալ պարզաբանումներն ուղղված են նրան, որ ուղիղ ավիահաղորդակցության բացակայության և Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների խստացման պայմաններում նրանց համար անհնարին դարձնեն մուտքը Եվրամիություն», - կարծում են մշտական ներկայացուցչությունում:
Անցած ուրբաթ Եվրահանձնաժողովը պարզաբանում է հրապարակել, որում հայտնել է, որ ԵՄ Խորհրդի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները տարածվում են նաև ՌԴ քաղաքացիների անձնական ավտոտրանսպորտի վրա, որոնք ռուսական հաշվառման համարներ ունեն։ ՌԴ քաղաքացիները չեն կարող անձնական մեքենաներով մուտք գործել Եվրամիության տարածք նույնիսկ զբոսաշրջության նպատակներով և կարճ ժամանակով:
ԵՄ-ում հավանություն են տվել ռուսական ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելքին
Պարզաբանումից ֆորմալ կերպով հետևում է, որ արգելքը տարածվում է նաև ԵՄ ցուցակներում ներառված մի շարք ապրանքների, այդ թվում՝ անձնական օգտագործման այնպիսի իրերի վրա, ինչպիսիք են հեռախոսները, նոութբուքերը, հագուստը կամ հիգիենայի միջոցները:
Ընդ որում, ԵՀ-ն սեպտեմբերի 11–ին նաև նշել է, որ ԵՄ երկրները պետք է առաջնորդվեն ողջախոհությամբ և չխոչընդոտեն եվրոպական տարածք ռուսների սովորական անձնական իրերի մուտքին, ինչպես, օրինակ, հագուստի և հիգիենայի միջոցներն են, որոնք շատ բարձր արժեք չունեն և շքեղության առարկաներ չեն: Ավելի վաղ ԵՀ-ի պարզաբանումը, մարդատար ավտոմեքենաների ներկրման արգելքի մասին, ենթադրություններ էր առաջացրել, որ ռուս զբոսաշրջիկները չեն կարողանա ԵՄ տանել նույնիսկ անձնական իրեր, ընդհուպ` շամպուն ու զուգարանի թուղթ:
ԵՄ-ն արգելք է դրել ՌԴ ԿԲ-ի պահուստների ու ակտիվների հետ կապված գործարքների վրա