ԵԱՏՄ–ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը 2022–ին գերազանցել է 80 %–ը․ Գլազև

Հաշվարկների զարգացումը ազգային արժույթներով թվային եղանակով շատ խոստումնալից ուղղություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում փոխադարձ առևտրում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը 2022 թվականի արդյունքներով կազմել է 83%։ Տեղեկությունըհայտնել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազևը Արևելյան տնտեսական համաժողով-2023-ի շրջանակում անցկացվող «Մեծ Եվրասիա. այլընտրանքային միջազգային արժութաֆինանսական համակարգի ձևավորման դրայվերները» նստաշրջանում։
«Ազգային արժույթներով հաշվարկների թվային ձևով հետագա զարգացումը շատ հեռանկարային ուղղություն է։ Եթե աշխարհի առաջատար երկրները կամ առնվազն ԲՐԻԿՍ-ի երկրները պայմանավորվեն, որ թվային ձևով հատկացնեն իրենց ազգային արժույթների որոշակի քվոտաներ, ապա թվային բորսաներում մի քանի հարյուր բրոքերներ այդ արժույթները կբերեն հավասարակշռության, և մենք կարող ենք օգտագործել դրանք: Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա», - նշել է Սերգեյ Գլազևը։
Նա ուշադրություն է հրավիրել առանցքային հումքային ապրանքների գնագոյացման հարցերի վրա՝ միաժամանակ կարևորելով ԵԱՏՄ-ի ջանքերը ընդհանուր եվրասիական բորսային տարածքի ձևավորման ուղղությամբ։
ԵԱՏՄ ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը 3–րդ երկրներ 2019 թ–ից ի վեր աճել է 15%–ով