Արմավիրի մարզում հարսը տնից 140 հազար դրամ է վերցրել, ապա գողության պատրանք ստեղծել

Ոստիկաններ. արխիվային լուսանկար
Տան հարսը մտել է ամսունու ծնողների ննջասենյակ և այնտեղից վերցրել գումարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի գյուղերից մեկում տան հարսը ամուսնու ծնողների սենյակից 140 000 դրամ է վերցրել, ապա բնակարանային գողության պատրանք ստեղծել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Ոստիկանության Արմավիրի բաժինը սեպտեմբերի 11-ին հաղորդում է ստացել, որ գյուղերից մեկում տան ննջասենյակի իրերը խառնել են և մահճակալի ներքնակի տակից գողացել 140 հազար դրամ:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, ինչից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու հատկանիշներով։
«Համապատասխան գործողություններից հետո պարզվել է, որ ոչ մի «ապօրինի մուտք» չի եղել: Տան հարսը խոստովանական ցուցմունք է տվել: Նա պատմել է, որ ցերեկը, երբ տան անդամները բնակարանում չեն եղել, ինքն է վերցրել գումարը, նաև խառնել ամուսնու ծնողների ննջարանը` բնակարանային գողության պատրանք ստեղծելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Խոստովանելուց հետո կինն ամբողջությամբ ներկայացրել է գումարը:
Հանգամանքները պարզվում են:
Երևանի Մաշտոցի պողոտայում օտարերկրացի կնոջ ուսապարկից հազար դոլար են գողացել