ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին` ժամը 11։25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանը նույնաբովանդակ ապատեղեկատվություն էր տարածել նաև այսօր ավելի վաղ, իսկ երեկ` սեպտեմբերի 11–ին, Հայաստանի սահմանի մասին ապատեղեկատվություն տարածեց 3 անգամ։