ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժն այսօր առավոտյան կրակ է բացել Մակեևկայի և Դոնեցկի ուղղությամբ` արձակելով 155 մմ տրամաչափի կասետային 3 արկ և «նատօական» տրամաչափի 3 արկ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կույբիշևի շրջանը գտնվում է Դոնեցկի արևմուտքում, Կիևյանը`քաղաքի հյուսիսային հատվածում։ 2014 թվականից սկսած, երբ ԴԺՀ–ն անկախություն հռչակեց Կիևից այնտեղ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, այդ շրջանը պարբերաբար գնդակոծության էր ենթարկվում ուկրաինական ուժայինների կողմից։ Շրջանի հյուսիսային հատված է համարվում օդանավակայանը, որը հիմնովին ավերվել էր այնտեղ պաշարված ուկրաինացի զինվորականների և նրանց դիրքերը գրոհող Դոնեցկի աշխարհազորայինների երկար ամիսների մարտերի հետևանքով։
Մակեևկան Դոնեցկի քաղաք–արբանյակն է, որը նրան է հարում հյուսիս–արևելքից։ 2014 թվականին Մակեևկայում շուրջ 350 հազար մարդ էր բնակվում։ Չերվոնոգվարդեյսկի շրջանը գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում։
ԱՄՆ–ն Ուկրաինային 155 մմ տրամաչափի հեռահար M777 հաուբիցներ է մատակարարել, ուկրաինական զորքն ակտիվորեն կիրառում է դրանք Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների քաղաքները գնդակոծելու համար։
Բացի այդ, ուկրաինական զորքին մատակարարել են գերմանական PzH 2000, լեհական САУ Krab և ֆրանսիական САУ CAESAR ինքնագնաց հրետանային կայանքներ, որոնք նման տրամաչափի արկեր են կիրառում։