Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն պարգևատրվել է ՌԴ նախագահի պատվոգրով

Դմիտրի Պիսարենկոն
Մրցանակը Դմիտրի Պիսարենկոյին տրվել է ԶԼՄ-ների զարգացման գործում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի մասնաճյուղի՝ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն պարգևատրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվոգրով։ Ռուսաստանի ղեկավարի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց հարթակում:
«Պարգևատրել Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգրով ՀՀ Երևան քաղաքում «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի մասնաճյուղի ղեկավար Դմիտրի Իվանովիչ Պիսարենկոյին զանգվածային լրատվական տեղեկատվության զարգացման մեջ ունեցած վաստակի և տարիների բարեխիղճ աշխատանքի համար», - նշված է փաստաթղթում։
ՌԴ նախագահի պատվոգրերով պարգևատրվել է նաև Ուզբեկստանում «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության ներկայացուցչության թղթակցային կետի ղեկավար Ազիզ Ալիևը։