ՌԴ մրցավարները 1,5 տարվա մեջ առաջին անգամ ՈւԵՖԱ–ի խաղ կսպասարկեն. նրանք կժամանեն Հայաստան

Ֆուտբոլային գնդակ
Ռուսաստանցի մրցավարները կսպասարկեն Հայաստանի ու Ղազախստանի կանանց հավաքականների հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի մրցավարական բրիգադը՝ Վերա Օպեյկինայի գլխավորությամբ, կսպասարկի Հայաստանի ու Ղազախստանի կանանց հավաքականների միջև Ազգերի լիգայի հանդիպումը: Տեղեկությունը հրապարակվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կայքում:
C լիգայի չորրորդ խմբի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին Արմավիրում: Օպեյկինային կօգնեն Եկատերինա Կուրոչկինան և Ելենա Սոբչուկը, 4-րդ մրցավարը կլինի Նադեժդա Գորինովան:
ՀՀ քիքբոքսինգի հավաքականը 5 մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում
Ռուսաստանյան մրցավարական բրիգադը մեկուկես տարվա մեջմ առաջին անգամ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո միջազգային հանդիպում կանցկացնի:
Ավելի վաղ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և ՈւԵՖԱ-ն համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի` ռուսական հավաքականներն ու ակումբները Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով անորոշ ժամանակով հեռացվել են բոլոր միջազգային մրցաշարերից։
Երկրպագուները Հայաստան-Խորվաթիա խաղից առաջ երթ են անցկացնում Երևանում