ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Պորտուգալական Անադիա քաղաքը բառացիորեն է հեղեղվել գինով Destilaria Levira գործարանում տեղի ունեցած վթարի պատճառով: Տեղական JN պարբերականը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան. ձեռնարկությունում պայթել են «աստվածային նեկտարով» երկու տարա, ինչը հետևանքով մի քանի տոննա հեղուկ է թափվել: Գինին հեղեղել է քաղաքի մի քանի փողոցները։
Տեղի իշխանությունը մտավախություն ունի, որ գինին կհայտնվի Սեպտիմա գետում, և այդ ժամանակ իրավիճակը կարելի է որպես բնապահպանական աղետ գնահատել: Բայց, ամենայն հավանականությամբ, ապոկալիպտիկ սցենարին գործը չի հասնի. փողոցներն արդեն մաքրվել են, տուժած քաղաքային օբյեկտները`նույնպես։
Անադիայի փողոցների մաքրման համար միջոցներ է հատկացրել ընկերությունը, որի ձեռնարկությունում տեղի է ունեցել վթարը:
Առայժմ քաղաքին և գործարանին հասցված տնտեսական վնասը չի հաշվարկվել, սակայն վթարի հետևանքով ընկերության լուրջ ծախսերը մտահոգում են իշխանությանը։