Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2681-ի

Տուժածների թիվը հասել է 2,5 հազարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2681-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Տուժածների թիվը հասել է 2,5 հազարի։
Հիշեցնենք` Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:
Մուհամմեդ 6-րդ թագավորը Մարոկկոյում եռօրյա սուգ է հայտարարել։