ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ազգային-Ժողովրդավարական բեևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ։ Այս մասին գրված է Ազգային-Ժողովրդավարական բեևեռի ֆեյսբուքյան էջում։
«Հարցաքննության առիթը եղել է Սեֆիլյանի այն հայտարարությունը, որ առկա են լուրեր Հայաստանում վագներականների գտնվելու և ազգային անվտանգության համար սպառնալիք լինելու մասին»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ որպես վկա։