Իլոն Մասկը պատասխանել է պետական դավաճանության մասին մեղադրանքներին

Իլոն Մասկը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով Մասկի կենսագրության հրապարակված հատվածներին, հայտնել էր, որ SpaceX-ի ղեկավարը սահմանափակել է 2022 թվականին Ուկրաինայում Starlink արբանյակային ինտերնետի համակարգի աշխատանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի գործարար, SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը պատասխանել է պետական դավաճանության մեղադրանքներին՝ Ղրիմում ռուսական նավերի վրա հարձակվելու համար Ուկրաինայի զինված ուժերին Starlink ծառայության հասանելիություն տրամադրելուց հրաժարվելու մասին: Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում։
«ԱՄՆ Կոնգրեսը Ռուսաստանին պատերազմ չի հայտարարել։ Եթե ինչ-որ մեկը դավաճան է, դա նա է, ով ինձ այդպես է անվանում: Խնդրում եմ, ասեք նրանց դա շատ հստակ», - գրել է միլիարդատերը՝ ի պատասխան այն հաղորդագրության, որ նեոկոնսերվատորներն ու կորպորատիվ լրագրողները քննադատում են իրեն Ղրիմի մերձակայքում Starlink-ը չներառելու որոշման համար։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքացի է, ունի միայն այդ երկրի անձնագիր և ինչ էլ պատահի` պատրաստ է պայքարել դրա համար:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով Մասկի կենսագրության հրապարակված հատվածներին, հայտնել էր, որ SpaceX -ի ղեկավարը սահմանափակել է 2022 թվականին Ուկրաինայում Starlink արբանյակային ինտերնետի համակարգի աշխատանքը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերի համար արբանյակային կապի ծառայության հասանելիությունն անջատելուց առաջ Մասկը խոսել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի հետ:
Մասկը հերքել է այդ պնդումները` հայտարարելով, որ Ղրիմի ափերի շրջանում համակարգը միացված չի եղել: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Ուկրաինայից ստացել է Starlink-ի ակտիվացման հրատապ հարցում՝ մինչև Սևաստոպոլ ամբողջ ճանապարհին: Գործարարի խոսքով՝ եթե ինքը համաձայներ Կիևի խնդրանքին, ապա «SpaceX» ընկերությունը կդառնար խոշոր ռազմական ակտի և հակամարտության սրման բացահայտ հանցակիցը: