ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի մեծահասակների կարատեի ազգային հավաքականներն անցկացրել են համատեղ ուսումնամարզական հավաք։ Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։
«Հավաքն անցկացվում է Երևանի Օլիմպավան մարզահամալիրում, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի և Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իսլամուտդին Էլդարուշևի գլխավորությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ և ՌԴ կարատեի ազգային ֆեդերացիաների որոշմամբ` նման համատեղ ուսումնամարզական հավաքներն այսուհետ պարբերական բնույթ են կրելու: