ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Բեջանյանը։
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը պլանավորում է համապատասխան մրցույթ անցկացնել 250 էլեկտրաավտոբուսների ներկրման համար։
Էլեկտրաավտոբուսները կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի մանուշակագույն ավտոբուսներին, որոնք այս պահին շարժակազմի բացակայության պատճառով պատշաճ ծառայություններ չեն մատուցում։