Երդվում եմ բարեխղճորեն կատարել պարտավորություններս. ԱԺ–ն նոր պատգամավոր ունի

ՀՅԴ ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը պաշտոնապես երդվեց ու ստացավ պատգամավորական մանդատը
Անդրանիկ Թևանյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովընոր պատգամավոր ունի։ ԱԺ 6-րդ նստաշրջանի առաջին նիստում ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը պաշտոնապես երդվեց ու ստացավ պատգամավորական մանդատը՝ միանալով «Հայաստան» խմբակցությանը։
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,– նշված է երդման տեքստում։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն մանդատը վայր է դրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։
Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի` հաջորդ համարը Մհեր Մելքոնյանն էր։