ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. 2023 թվականի յոթ ամիսների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,8 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
«2023 թվականի հունվար-հուլիսին Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրանքի արտադրությունը կազմել է 102,8 տոկոս` 2022 թվականի հունվար-հուլիսի մակարդակի նկատմամբ», — նշված է ԵՏՀ հաղորդագրության մեջ։
Արդյունաբերական արտադրանքի աճ է գրանցվել Բելառուսում՝ 7,1 %, Ղազախստանում՝ 3,6 %, Ռուսաստանում՝ 2,6 %, Հայաստանում՝ 0,5%:
Միաժամանակ աճի նվազում է արձանագրվել Ղրղզստանում՝ 1,8%–ով։