Armenia Airways ավիաընկերությունը սեպտեմբերի 24-ից գործարկում է Սոչի-Երևան չվերթերը

Սոչի-Երևան չվերթերը կիրականացվեն կանոնավոր կերպով շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և կիրակի օրերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Armenia Airways ավիաընկերությունը սեպտեմբերի 24-ից գործարկում է Սոչի-Երևան չվերթերը: Տեղեկությունը հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Սոչի-Երևան չվերթերը կիրականացվեն կանոնավոր կերպով շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և կիրակի օրերին: Թռիչքները կիրականացվեն Boeing 737-300 օդանավերով՝ 148 ուղևորով։
Երեքշաբթի օրերին Սոչիի օդանավակայան ինքնաթիռը կժամանի ժամը 5:40։ Սոչիից կմեկնի առավոտյան ժամը 7-ին։ Կիրակի օրերին կժամանի Սոչի 17։40-ին: Մեկնումը Երևան՝ ժամը 19։00-ին:
«Եվս մեկ արտասահմանյան փոխադրողի մուտքը ռուսական շուկա խոսում է Սոչիի՝ որպես Ռուսաստանի հարավում գտնվող տրանսֆերային հանգույցի մեծ պահանջարկի, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադրումների ավանդաբար բարձր պահանջարկի մասին։ Հայաստանից նոր ավիաընկերության չվերթների մեկնարկը հաստատում է Սոչի-Երևան ուղղությամբ ուղևորահոսքի կայունությունը նույնիսկ սեզոնից դուրս և առաջիկա ձմեռային նավիգացիայի շրջանում», - ասել է «Աերոդինամիկա» պետական կորպորացիայի ավիացիոն առևտրի գծով տնօրեն Ալեքսանդր Նիկոնովը։
Սեպտեմբերից սկսած և ողջ ձմեռային ժամանակահատվածում Սոչի-Երևան երթուղով զբոսաշրջիկներին կսպասարկի արդեն 8 ավիաընկերություն: Ծովափնյա քաղաքի օդանավակայանից դեպի Հայաստանի մայրաքաղաք կիրականացվի շաբաթական ավելի քան 30 չվերթ: Ամենօրյա չվերթեր իրականացնում են այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են՝ «Ռոսիա», «Ազիմուտ», «Red Wings», «FlyArna», «FlyOne», «Armenian Airlines» և «Shirak avia»։ Իսկ հոկտեմբերին Սոչիից Գյումրի ավիափոխադրումներ է նախատեսում սկսել «Պոբեդա» ավիաընկերությունը։