Առաջիկայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակում կլինի. ԱԳՆ

Նասեր Քանանի
Յուրաքանչյուր կողմը մյուսին 5 քաղաքացի կփոխանցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկայում Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանտարկյալների փոխանակում կկայանա։ Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Կիմ Չեն Ինը կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ
Օգոստոսի 10-ին «New York Times» թերթը, հղում անելով տեղեկատվական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ–ն գործարք են կնքել բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, միաժամանակ Թեհրանը 6 մլրդ դոլարի սառեցված ակտիվների հասանելիություն կստանա դրանք մարդասիրական նպատակներով օգտագործելու համար։ Ինչպես նշում են Իրանում, գումարը կփոխանցվի Հարավային Կորեայի իրանական սառեցված հաշիվներից և կավանդադրվի Կատարի բանկի հաշվին։
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդի ներկայացուցիչ Էդրիան Ուոթսոնի խոսքով` այժմ ԱՄՆ–ի և Իրանի երկքաղաքացիությամբ 5 մարդ, որոնք ավելի վաղ մեղադրվել էին լրտեսության մեջ, արդեն իսկ ազատ են արձակվել բանտից և տնային կալանքի տակ են գտնվում Իրանում։ Գործարքի շրջանակում ԱՄՆ–ն ևս պետք է 5 քաղաքացու վերադարձնի Իրանին։
«Ադրբեջանը մեզ հայտնել է` ռազմական հարձակման մտադրություն չունեն». Իրանի ԱԳՆ խոսնակ