ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Մարիանհելես Բելուշին կանչվել է ԱԳՆ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Արգենտինայի դեսպանին ԱԳՆ–ում բողոքի նոտա է հանձնվել նրա համար, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը «կանխակալ կարծիք է հայտնել Ադրբեջանի դեմ 2023 թ սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20 գագաթնաժողովի ժամանակ»։
Նշենք, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է: