ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայում հատուկ օպերացիայի սկսվելուց ի վեր (2022 թվականի փետրվարից- խմբ․) կանխվել է ավելի քան 70 ահաբեկչություն։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Կոկովը։
Նրա խոսքով՝ խոսքը «Թուրքական հոսքի» գազատարի, Լենինգրադի և Տվերի մարզերում բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, մարդատար և ռազմական ինքնաթիռների պայթեցման մասին է։
«Դիվերսիաները կասեցվել են Ղրիմի Հանրապետության, Լիպեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի էներգետիկայի և տրանսպորտի օբյեկտներում»,- հավելել է Կոկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան խորհրդատուները պլանավորել են իրենց տարածքում սադրանք իրականացնել՝ կեղտոտ ռումբի պայթեցմամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցանկանում էր Ռուսաստանին մեղադրել միջուկային ահաբեկչության մեջ։