Թուրքիան ՄԱԿ-ին կխնդրի հացահատիկի գործարքի վերաբերյալ նամակ ուղարկել Ռուսաստանին

Ուկրաինական հացահատիկով բեռնված Razoni նավը Ստամբուլում. Արխիվային լուսանկար
Էրդողանը նշել է, որ դեռ չի կորցրել հացահատիկի գործարքի վերսկսման հույսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Անկարան ՄԱԿ-ին կխնդրի հացահատիկի գործարքի հետ կապված ևս մեկ նամակ ուղարկել Ռուսաստանին։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է G20-ի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որի հեռարձակումը հասանելի է X սոցիալական ցանցի նրա միկրոբլոգում։
«Ավելի վաղ ՄԱԿ-ի քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակ էր հղել ռուսական կողմին։ Մեր կողմից նրան կխնդրենք 2-րդ նամակն ուղարկել, որը կդառնա առաջինի թարմացումը։ Այն կվերաբերի ապահովագրությանը և SWIFT-ին։ Եվ դա կարող է հարցին զարգացում հաղորդել։ Մենք կհետևենք թեմային»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը նշել է, որ դեռ չի կորցրել հացահատիկի գործարքի վերսկսման հույսը։
Ավելի վաղ, Ռուսաստանից և Ուկրաինայից պարենի ու պարարտանյութերի անարգել մատակարարումների համար, «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարները կոչ էին արել ամբողջական կատարել հացահատիկային գործարքի պայմանները: