Արցախում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությունը

Սամվել Շահրամանյան
Ազգային ժողովում երդմնակալության արարողության ժամանակ տեղի է ունեցել օրհնության կարգ, որն անցկացրել է Տեր Մինաս քահանա Մովսեսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հատուկ նիստի ընթացքում կայացել է Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Նշվում է, որ այդ արարողությանը ներկա են եղել Արցախի 3 նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև գործադիր իշխանության ներկայացուցիչներ։
ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությունը
«Արարողությունը մեկնարկել է Արցախի օրհներգով, որից հետո նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդում տվեց 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Սահմանադրության վրա ձեռքը դնելով։ Օրհնության խոսք ասաց Տեր Մինաս քահանա Մովսեսյանը՝ ներկայացնելով նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքը»,- հայտնում է կայքը։
Սամվել Շահրամանյանին խորհրդարանի կողմից շնորհավորել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
1 / 2

ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությունը

2 / 2

ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությունը

Հիշեցնենք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, օգոստոսի վերջին պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած արտահերթ նիստում ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Փակ գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը։
Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ սեպտեմբերի 1-ին