Սպիտակ տունը չի հերքել Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելու հնարավորությունը

ATACMS . Արխիվային լուսանկար
Մինչև 300 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռների արձակումը կարող է իրականացվել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի վարչակազմը չի հերքում, որ Ուկրաինային կարող են ATACMS հրթիռներ մատակարարվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին մենք ոչինչ չենք բացառում։ Մենք ոչինչ չունենք հայատարարելու նոր միջոցների մատակարարման որոշումների վերաբերյալ (Ուկրաինայի համար)»,- ասել է նա՝ մեկնաբանելով ABC հեռուստաընկերության հրապարակումը, համաձայն որի ATACMS-ը կարող է ներառվել ԱՄՆ-ից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթում։ Ֆայները խոսել է լրագրողների հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռում, երբ մեկնում էր Վիետնամ։
Նա հավելել է, որ ԱՄՆ դիրքորոշումը միշտ էլ եղել է Կիևին տրամադրել այն միջոցները, որոնք թույլ կտան նրան հաջողության հասնել մարտի դաշտում։
Մինչև 300 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռների արձակումը կարող է իրականացվել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի միջոցով։ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս դիմել են Վաշինգտոնին՝ խնդրելով տրամադրել այդ տեսակի զենքը, սակայն դեռ օգոստոսի կեսերին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Կիբրին հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ այդ մասով հստակ որոշում չի կայացրել։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը ստացել է այն ամենը, ինչ խնդրել է հակահարձակման համար 2 երկրների զինվորականների միջև խորհրդակցությունների ժամանակ։