Շառլ Միշելը Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Շառլ Միշելն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
G20-ի շրջանակներում քննարկվել է ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջ փաթեթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«G20-ի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվել է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ողջ փաթեթը, Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը և տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան»,- գրել է Միշելը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ սխալ է համարում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունները (նկատի ունենալով Արցախի նախագահի ընտրությունները), ինչի առնչությամբ պատրաստվում է սեպտեմբերի 11-ին հեռախոսազրույց ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։