ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 42 ուկրաինական դրոն ոչնչացնելու մասին

ՌԷՊ «Կրասուխա» համալիր. Արխիվային լուսանկար
Թռչող սարքերը ոչնչացվել կամ ճնշվել են հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Մեկ օրում Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել և ճնշել են 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ ԱԹՍ-ները ոչնչացվել կամ ճնշվել են հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) միջոցների օգնությամբ:
Պաշտպանական գերատեսչությունում հստակեցրել են, որ ԱԹՍ-ները վնասազերծել են Զապորոժիեի մարզի Օչերետովատոյե, Նովոյե, Ուլյանովկա, Խարկովո, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Պլոշչանկա, Բելոգորովկա, Ռուբեժնոյե,Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սպորնոյե, Սոլեդար, Գորլովկա և Խերսոնի մարզի Նովայա Մայաչկա և Վելիկայա Լեպետիխա բնակավայրերի շրջաններում: