Փաշինյանը պաշտոնից ազատել է ՊՊԾ պետին

Սարգիս Հովհաննիսյան
Սարգիս Հովհաննիսյանի շուրջ աղմուկ բարձրացավ 2022 թվականի մայիսին, երբ ընդդիմադիրների բողոքի ակցիայի ժամանակ ոտքով հարվածեց իրեն նկարող օպերատորին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգիս Հովհաննիսյանին ազատել է Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունները կկատարի ՊՊԾ պետի տեղակալ Արթուր Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Սարգիս Հովհաննիսյանը 2004 թվականից ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների Պետական պահպանության ծառայությունում՝ զբաղեցնելով բաժանմունքի պետից մինչև ծառայության պետի պաշտոններ: ՊՊԾ պետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին, վերանշանակվել՝ 2023թ. ապրիլին։
Նրա շուրջ աղմուկ բարձրացավ 2022 թվականի մայիսին, երբ ընդդիմադիրների բողոքի ակցիայի ժամանակ ոտքով հարվածեց իրեն նկարող օպերատորին։
Նշենք, որ Պետական պահպանության ծառայությունը առանձնացվել է ԱԱԾ–ից ու գործում է որպես վարչապետին ենթակա մարմին։