Լավրովը չի բացառել ապագայում ԵԱՏՄ-ի անդամակցությունը G20-ին

Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
Լավրովը հիշեցրել է G20-ին Աֆրիկյան միության անդամակցության մասին, և այդ գործընթացը, նրա խոսքով, «արտացոլում է միտումների առկայությունը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը կարող է միանալ Քսանյակի խմբին Աֆրիկյան միության օրինակով` որպես կարևոր տարածաշրջանային միավորում: Նման ենթադրություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը հիշեցրել է G20-ին Աֆրիկյան միության անդամակցության մասին, և այդ գործընթացը, նրա խոսքով, «արտացոլում է միտումների առկայությունը»։ Մտքեր են արտահայտվում, որպեսզի «քսանյակին» միանան նաև Արաբական պետությունների լիգան, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համագործակցությունը, հավելել է դիվանագետը:
«Գուցե ինչ-որ փուլում Եվրասիական տնտեսական միությունը դիտարկվի որպես տարածաշրջանային կառուցվածքային այդպիսի մասնակիցներից մեկը։ Ի դեպ, անհրաժեշտ կլինի այդ խումբ ԵՄ-ն տեղափոխել։ Քանի որ, անկեղծ ասած, դա ինչ-որ չափով անհամաչափ է թվում` և Եվրամիության առաջատար երկրները, և Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարությունը։ Հարցեր կան, բայց կյանքը կհուշի»,-հայտարարել է Լավրովը։
G20-ի նախագահ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հունիսին նամակ էր հղել G20-ի բոլոր առաջնորդներին` առաջարկելով Աֆրիկյան միությունն ընդունել G20-ի շարքերը: Բոլորն աջակցել էին նրա նախաձեռնությանը: Սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում բացված «Քսանյակի» գագաթնաժողովում հայտարարվեց, որ ԱՄ-ն ընդունվել է քսանյակի խումբ, որն այսուհետ ունի 21 անդամ: Աֆրիկյան միությունը Եվրամիությունից հետո թվով երկրորդ տարածաշրջանային կազմակերպությունն է դարձել, որը G20-ի անդամի կարգավիճակ է ստացել։ Այսօր Աֆրիկայի երկրներից միայն Հարավային Աֆրիկան է Քսանի խմբի մեջ: