ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշենք, որ խաղն անցկացվելու է սեպտեմբերի 11-ին՝ «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակում։
«Հանդիպման մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը: Մրցավարի օգնականներն են Նիկոլյա Դանոսը և Սիրիլ Մունյոն, չորորդ պաշտոնյան՝ Ռուդի Բուկեն: VAR-ի մրցավար է նշանակվել Ժերոմ Բրիսարը, VAR-ի մրցավարի օգնական՝ Էրիկ Վատելյեն»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Երևանում կայանալիք հանդիպումն ամենադժվարն է համարել:
Հավելենք, որ D խմբի նախորդ տուրում սեպտեմբերի 10-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում անցկացվել է Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Այն ավարտվել է 1։1 հաշվով։