ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Իրանական Էսելույե քաղաքում գազի արտահոսքի հետևանքով մեկ մարդ է մահացել, երկուսը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր, տեղական ժամանակով 02:45-ին, Էսելույայում «Հարավային Պարս» նավթավերամշակման գործարանի երկրորդ և երրորդ փուլերի վերանորոգման աշխատանքների ժամանակ: Մեկ բանվոր մահացել է շնչահեղձությունից,
մյուս երկուսը նույնպես տուժել են գազը ներշնչելու հետևանքով։
մյուս երկուսը նույնպես տուժել են գազը ներշնչելու հետևանքով։
Հարավային Պարսը բնական գազի աշխարհի խոշորագույն հանքավայրն է, այն գտնվում է Պարսից ծոցում։