G20-ի ժամանակ Մակրոնի թիկնազորը ՌԻԱ Նովոստիի լրագրողներին արգելել է մտնել նրա ասուլիսին

Մակրոնի մամուլի ասուլիսից առաջ ԶԼՄ-ների անուններով անվանական բեյջերը ֆրանսիացիները «շատ մանրամասն էին ուսումնասիրում», հատուկ ուշադրություն դարձնելով, թե որ երկրին է պատկանում ԶԼՄ-ն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. ՌԻԱ Նովոստիի թղթակիցներին և ռուս լրագրող Եկատերինա Նադոլսկայային թույլ չեն տվել մասնակցել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի ասուլիսին:
Գործակալության թղթակցի խոսքով` մերժումը պայմանավորված էր նրանով, որ «դահլիճն ամբողջությամբ լիքն է»։ Անվտանգության ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ դահլիճ են թողնում միայն ֆրանսիական մամուլին։ Մամուլի ասուլիսին չեն կարողացել մասնակցել հնդկական և արևմտյան շատ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Լավրովը չի բացառել ապագայում ԵԱՏՄ-ի անդամակցությունը G20-ին
Ռուս լրագրող Նադոլսկայան նույնպես ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Մակրոնի թիկնազորի պատճառով չի կարողացել մասնակցել մամուլի ասուլիսին: Նա նշել է, որ Մակրոնի մամուլի ասուլիսից առաջ ԶԼՄ-ների անվանումներով անվանական բեյջերը ֆրանսիացիները «շատ ուշադիր էին ուսումնասիրում»` հատուկ ուշադրություն դարձնելով, թե որ երկրին է պատկանում ԶԼՄ-ն։
Լրագրողի խոսքով՝ Մակրոնի ասուլիսին ներս են թողել մամուլի բոլոր աշխատակիցներին (հնդկական, եվրոպական, ամերիկյան, բայց ոչ ռուսական), իսկ երբ Նադոլսկայան փորձել է մտնել մամուլի սրահ, նրան կոպտորեն հրել են ֆրանսիական թիկնազորը և Մակրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչները:
«Ինձ զարմացրեց Մակրոնի մամուլի ծառայության աշխատակցուհու արձագանքը, որն ուղղակի առանց ձևականությունների մոտեցավ ու սկսեց հարցնել՝ ինչ լրատվամիջոց եմ, ձեռք տալ բեյջիս ոչինչ չբացատրելով, փորձել ձեռքիցս խլել հեռախոսս։ Հետո նա անվտանգության աշխատակցին խնդրեց լուսանկարել ինձ»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է Նադոլսկայան։
Լրագրողը հավելել է, որ իրեն ամենից շատ նվաստացրել է այն, որ Մակրոնի մամուլի ծառայության աշխատակցուհին փորձել է կոտրել իր հեռախոսը` «պարզապես այն հարցի համար, թե ինչու հենց ռուսական մամուլին թույլ չեն տալիս մտնել Ֆրանսիայի նախագահի ասուլիսին»:
Այնուամենայնիվ, Նադոլսկայայի խոսքով, այս միջադեպը նրան չի ստիպել հիասթափվել Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովից: «Այո, ռուսական լրատվամիջոցներն այստեղ ստիպված են յուրօրինակ պաշտպանություն բանեցնել..։ Բայց հիմնականում բոլորը մեր նկատմամբ շատ դրական են տրամադրված, անընդհատ մոտենում են լուսանկարվելու, հարցնում են Ռուսաստանի մասին, թե երբ ավելի լավ կլինի գալ, նույնիսկ շվեյցարացի լրագրողները շատ ուրախացան մեզ տեսնելով: Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովը շատ լավ է կազմակերպված, իսկ աշխատելը հարմար է»,-եզրափակել է լրագրողը։