Եվրամիությունն արգելել է ռուսական ավտոմեքենաների ներմուծումը

Ռուս-ֆիննական սահման
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանայն անվանել է իրավական կամայականություն:
Sputnik
ՄՈՍԿՎԱ, 10 սեպտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Եվրամիության երկրներ չի կարելի մուտք գործել Ռուսաստանում գրանցված ավտոմեքենաներով, ինչպես նաև որոշ անձնական իրեր անցկացնել, հայտնում է РБК-ն՝ հղում անելով գերատեսչությանը:
Նշվում է, որ դրանք պատկանում են «արգելված ներմուծում» կատեգորիային։
«Կարևոր չէ՝ տրանսպորտային միջոցն օգտագործվում է մասնավոր, թե առևտրային նպատակներով, քանի որ այն ընկնում է XXI հավելվածում թվարկված մաքսային կոդերի տակ (այդ թվում՝ 8703 կոդի»,- մեջբերում է պարբերականը ԵՀ-ի պարզաբանումը:
Բացի այդ, նշանակություն չունի, թե ինչ ժամկետով է ներմուծվում մեքենան, ընդգծում է Եվրահանձնաժողովը։
Ռուսաստանցիներին արգելվել է նաև ԵՄ մտցնել կոսմետիկա, ճամպրուկներ, բջջային հեռախոսներ, նոութբուքեր, կաշվից և մորթուց պատրաստված իրեր և անձնական հիգիենայի միջոցներ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի ռուսաստանցիների անձնական ավտոմեքենաների առգրավումը՝ դա անվանելով իրավական կամայականություն: