Երևանում հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը ենթարկվել են վարչական ձերբակալման

Արխիվային լուսանկար
Հանրապետության ու Ազատության հրապարակներում հրավառությունը թույլատրվում է միայն տոն օրերին՝ տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ, հայտնում են ՆԳՆ-ից։
Հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման։
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանն արգելել է մայրաքաղաքում հրավառությունները` բացառությամբ Հանրապետության և Ազատության հրապարակների։
Հանրապետության ու Ազատության հրապարակներում հրավառությունը թույլատրվում է միայն տոն օրերին՝ տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: