ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվա այցելել 2024 թվականին ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) միավորման գագաթնաժողովին մասնակցելու համար և հույս ունի, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատասխան այց կկատարի Բրազիլիայում կայանալիք «Քսանի խմբի» գագաթնաժողովին: Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը հնդկական Firstpost հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նյութից հատվածներ է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Բրազիլիան ստորագրել էր Հռոմի կանոնադրությունը, և երկրի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՌԴ նախագահին ազատազրկում է սպառնում:
«Հուսով եմ, որ նրանք բոլորը կգան Բրազիլիա G20-ի գագաթնաժողովին և կզգան խաղաղության մթնոլորտը, կտեսնեն, որ մենք սիրում ենք երաժշտություն, դիմակահանդես, ֆուտբոլ, և մենք սիրում ենք հյուրերին ջերմ ընդունելություն ցուցաբերել»,-ասել է պետության ղեկավարը:
Նա հավելել է, որ Պուտինը «կարող է հանգիստ ժամանել Բրազիլիա»՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ հարավամերիկյան խոշորագույն պետությունը միջազգային քրեական դատարանի անդամ է։
«Քանի դեռ ես Բրազիլիայի նախագահն եմ, նրան չեն ձերբակալի։ Բրազիլիայում ոչ ոք չի ձերբակալվի առանց իշխանությունների թույլտվության»,-հավաստիացրել է քաղաքական գործիչը։
Նա ընդգծել է, որ այդ հարցը պետք է դիտարկել իր երկրի պետական ինքնիշխանության պաշտպանության դիրքերից։